Վերջին մեկ ամսում գրեթե ամեն օր ազերիական ԶԼՄ-ները հաղորդում են այս կամ այն «օլիգարխի» ձերբակալման մասին... Ի.Ալիևը պայքարում է «մենաշնորհների» և տնտեսական «չարաշահումների» դեմ... Այս տեսանկյունից են ալիևյան ԶԼՄ-ները այն մատուցում հասարակությանը... Օրինակ, «Ադրբեջանի Միջազգային Բանկ»-ում տեղի ունեցած խոշորամասշտաբ հափշտակումները... Բավական երկար ժամանակ Բաքվում գիտեին, որ այս բանկի կառավարիչ Ջահանգիր Հաջիևը միլիարդավոր դոլլարների վարկեր է տրամադրում Ի.Ալիևի մերձավոր շրջապատին... Տրամադրված և չվերադարձված վարկերի գումարը կազմում է 6 միլիարդ մանաթ...

Ու այս մասին ազերիները գիտեին շատ ՎԱՂՈՒՑ... Բոլորի մոտ զարմանք հարուցեց այն հանգամանքը, որ Ի.Ալիևը այս «յուրացումների» մասին հիշեց ՀԵՆՑ ՀԻՄԱ... Սակայն ամեն ինչ ավելի պրիմիտիվ է, քան շատերը մտածում են... Ի.Ալիևը կրկնօրինակում է այն, ինչ արեց 2003 թ. իշխանության գալուց հետո Մ.Սահակաշվիլին Վրաստանում...

Պետական գանձարանը լցնելու համար վերջինս սկսեց մասսայական ձերբակալել Վրաստանի նախկին նախագահ Է.Շևարնաձեի մերձավոր շրջապատի ձեռներեց խավի ներկայացուցինչներին... Այդ ճակատագրին արժանացավ նույնիսկ Է.Շևարնաձեի փեսան՝ Գիյա Ջոխտաբերիձեն, ով համարվում էր ժամանակին Վրաստանի ամենախոշոր գործարարներից մեկը... Նրան ազատության մեջ տեսնելու համար Է.Շևարնաձեի ընտանիքը Վրաստանի պետական բյուջե էր փոխանցել 15,5 միլիոն դոլար... Դա պաշտոնական փոխանցումն է... Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ մի քանի անգամ ավել գումար էլ փոխանցվել էր Մ.Սահակաշվիլիի մերձավորների հաշվեհամարներին... Վրացի մյուս գործածարները ևս իրենց ազատությունը ԳՆԵՑԻՆ Մ.Սահակաշվիլիից...

Հիմա էլ սև և սպիտակ ոչխարների նախրապանն է այս նույն քաղաքականությունը կիրառում սեփական օլիգարխների նկատմամբ... Նավթի գների շեշտակի անկումը և պետական գանձարանի արագընթաց նվազումը ստիպում է Ի.Ալիևին «ձեռքը տանել մերձավոր շրջապատի գրպանները»՝ ՍԵՓԱԿԱՆ և երկրի կարիքները հոգալու համար... Քանի որ Ալիև-Փաշաևների ԲԻԶՆԵՍՆԵՐԸ անձեռնմխելի են, ապա «տուժողները» նրանց շրջապատից պետք է լինեին... Հենց սրանով է պայմանավորված, որ հանկարծ «ջրի երես» դուրս բերվեցին «Ադրբեջանի Միջազգային Բանկ»-ից հափշտակության փաստերը, Բաքվի «Պետական Դրոշի» համալիրի արդեն նախկին կառավարչի՝ Ռաշադ Մամեդովի կիսահայ լինելը... Այն, որ հայտնի օլիգարխներ Դունյամին Հալիլովը, Հաջի Նեգրամսկին, Հաջի Իբրահիմը, Նիզամի Փիրիևը, Ֆարիզ Մուրադովը, Հասան Շարիֆովը, Անար Բեքիրովը ԳՈՂ են և ՀԱՆՑԱԳՈՐԾ` Ի.Ալիևը նոր է բացահայտում...

Ու քանի դեռ նրանք չեն բավարարել Ի.Ալիևի պահանջները, ապա այդպիսինն էլ կմնան... Իշխանությունների հետ իրենց հարցերը լուծելուց հետո վերը նշվածները կրկին կդառնան Ադրբեջանի ՕՐԻՆԱԿԵԼԻ քաղաքացիներ, և ԲՈԼՈՐԸ կմոռանան նրանց՝ թալանչի, գող, ավազակ և ՀԱՅ լինելու մասին...

Հ.Գ. Ի.Ալիևը միշտ էլ ունեցել է բավական լավ «ԱԽՈՐԺԱԿ»... Նավթի միջազգային գները բավարարում էին դրանց իրականացմանը... Սովոր է եղել ՄԵԾ գումարներ ծախսել ինքնահաստատվելու համար... 3 միլիարդ դոլար էր վճարում մարդասպան Ռ.Սաֆարովին Հունգարիայից ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ.... Կոյունլուներին գովազդելու համար «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ», «ՈՒՀԱ», «Եվրատեսիլ» էր ԱՌՆՈՒՄ.. Հիմա էլ 10 միլիարդ դոլար է ծախսում, որ «օլիմպիադաներ» անցկացնի Բաքվում... Ու այդ ծախսերը պետք է վճարի մերձավոր շրջապատը, որին Ի.Ալիևը այսքան տարի թույլ է տվել ԹԱԼԱՆԵԼ երկիրը...

Գագիկ Համբարյան