Մենք ունենք մեր մասին մեզ պատմող հանճարեղ ու տաղանդավոր այնքան շատ գրողներ, երգահաններ, նկարիչներ, փիլիսոփաներ, պատմաբաններ, ազգագրագետներ, բանասերներ, որ մի կյանքն ամբողջ չի բավականացնի այդ ամենը կարդալ, լսել և զգալ ու վերապրել: Այդ ամենը մեկ բառով կոչվում է հայրենիք:

Հայրենիքը միայն հողը, օդն ու ջուրը չէ, այլև այդ ամենը՝ թարգմանած հայերեն, ճանաչած, զգացած հայերեն ու վերապրած՝ հայերեն: Եվ դա է, որ հնարավոր չէ մեզնից օտարել, եթե... եթե մենք միշտ ամուր պահենք մեր կապը գրքերում, երգերում, կտավներում, կենսագրություններում, հիշողություններում առկա հայրենիքի հետ:

Հենց այդ կապը կորավ՝ մենք կորած ենք: Որովհետև ապրելու ենք ոչ թե պարզապես ան-կապ, այլ կապը կտրածի նման:

Եվ մենք դրանից պետք է վախենանք, ոչ թե թուրքից:

Մովսես Դեմիրճյան