Ֆեյսբուքը երեկ: 
Հայկական ընտանիք...

Երեկ ընտանքի միջազգային օրն էր: Շատ երկրներ երազում են ունենալ Հայկական ընտանեկան մոդել, իսկ, Հայաստանում ապրող որոշ փսեվդո զարգացածներ դեմ են կանգնում այդ համերաշխությանը: Դրանց այս պահին մոռանանք: Ցանկանում եմ յուրաքանչյուրին ամուր ընտանիք և ընտանեկան երջանկություն: Առողջ եղեք:

Մեկ այլ հայի կերպար երեկ նշմարվեց եվրոպաներում: Այդ կինը շատ ավելի քննարկվեց, քան լույսի գնի թանկացումը: Ժողովուրդ «գողցող Քնարը» ստեղ չի ապրում ու եթե դուք ուզում եք նրանից ինչ-որ բան պատվիրելու գումար ունենալ, նախ պետք է մտածեք ներքին խնդիրների մասին ու պայքարեք լույսի թանկացման դեմ:

Նաիրիտցիների հարցը գնալով լրջանում է: Այս մարդիկ բանկերում վարկեր ունենա, համալսարաններում ուսանողներ: 4 տարի մարդիկ օր ու գիշեր սպասում են այդ գումարներին, որ իրենց պարտքերը ու տոկոսները մարեն: Հիմա էլ Զախարյանը ասում է ,թե բա տարվա վերջ կտանք: Մինչև տարվա վերջ մարդիկ այդքան տոկոսի գումար, ո՞նց են հասցնելու:

Թե ինչո՞ւ է Հայաստանը թուրքիայից ներմուծվող թռչնամթերքի համար սահմանը ադրբեջանից ուշ փակել, այդպես էլ չի պարզվում: ՍԱՊԾ-ում դեռ այդ հարցի շուրջ նոր ինչ-որ բաներ են հորինում, ըստ երևույթին: Ժողովրդին էլ մնում է աղոթել, որ այդ ներմուծված հավերը առողջ լինեն:

Էդգար Խաչատրյան