Վաշինգտոնում ապրիլի 5-ին տեղի կունենա «Մակ և հայ-ադբեջանական կոնֆլիկտ: Վերադարձ արմատներին» թեմայով կոնֆերանսը: Գրում է Vesti.az ադրբեջանական կայքը:
Կոնֆերանսը կազմակերպել է Ջեյմսթաուն ֆոնդը` կապված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից հայ-ադրբեջանական խնդրի վերաբերյալ առաջին բանաձևի ընդունման 20-ամյակի հետ:
Կոնֆերանսի ընթացքում ելույթ կունենան մի քանի ներկայացուցիչներ, որոնք կխոսեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա ազդող միջազգային ֆակտորների մասին: