«Պարի Սեն-Ժերմենը» երրորդ անգամ անընդմեջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն՝ «Մոնպելյեի» նկատմամբ տարած դժվարին հաղթանակից հետn։
«ՊՍԺ»-ն ընդամենը մեկ միավոր պետք է վաստակեր՝ դառնալու համար Լիգա 1-ի պատմության մեջ 4-րդ թիմը, որն իրար հետևից 3 անգամ տիտղոսակիր է դարձել։
Ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մեթյուիդին(17) և արգենտինացի հարձակվող Էզեքյուել Լավեսին (25) հանդիսատեսին 2 հաճելի գոլային պահեր պարգևեցին։
Մրցակից թիմից 40-րդ րոպեին աչքի ընկավ Էնթոնի Մունյեն։
Այժմ «ՊՍԺ»-ն ձգտում է դառնալ առաջին թիմը, որ միանգամից հաղթել է Լիգա 1-ը, Ֆրանսիայի և Ֆրանսիական լիգայի գավաթները։
Անցյալ ամիս նրանք արդեն նվաճել են Կուպե դե Լա լիագայի գավաթը՝ 4։0 հաշվով հաղթելով «Բաստիային», իսկ Կուպե դե Ֆրանսի գավաթին տիրաալու համար մայիսի 30-ին եզրափակչում պետք է կարողանան առաջ անցնել «Օսերիից»։