Կարակասում կառավարական ակտիվիստները պատրաստել, այնուհետև այրել են նախագահական երկու թեկնածուների խրտվիլակները: Գրում է Корреспондент-ը:
Վենեսուելայում Զատիկից առաջ Հուդայի խրտվիլակն այրելու հին ավանդույթը նոր ձևաչափ ձեռք բերեց: Ակտիվիստներն այրեցին Նիկոլաս Մադուրոյի և Էնրիկե Կապրիլեսայի խրտվիլակները:
«Այս տարի մենք որոշեցինք խրտվիլակին ամրացնել Կապրիլեսայի նկարը, քանի որ նա համարվում է դավաճանության և կապիտալիզմի կենդանի օրինակ: Նա Վենեսուելայի ժողովրդի դեմ է դուրս եկել»,- ասել է կառավարական ակտիվիստ Ռոբերտ Տորրեսը:
Իսկ ընդդիմությունն ի պատասխան այրել է Նիկոլաս Մադուրոյի խրտվիլակը: