Այսօր՝ մայիսի 18-ին, «Ելակետ» մամուլի ակումբում Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության տեղեկատվական հանձնաժողովի ղեկավար Հարություն Ծատրյանը խոսեց Բոլոնյան համակարգի տված դրական և բացասական արդյունքների մասին: ՈՒԳԸ ներկայացուցիչը, լինելով նաև ԵՊՀ մագիստրատուրայի ուսանող, կրթական փոփոխությունների մասին խոսեց սեփական օրինակով:
-Բոլոնյան համակարգի դրական արդյունքերից առաջինն այն է, որ առաջինկուրսեցիներին հենց առաջին օրը տրվում է համապատասխան գրքույկ, որտեղ նշված է, թե ուսանողն իր ուսումնառության ընթացքում ինչ դասընթացներ է ունենալու:
Սակայն արտերկրում կրթությունը շարունակելու հնարավորությունը երբեմն այնքնան էլ հասանելի չէ, քանզի էստեղ ստացած քո որոշ կրեդիտները ամենևին էլ չեն գործում:
Բացի դրանից, ըստ բոլոնյան համակարգի՝ ուսանողը միայն ներկայության համար կարող է ստանալ ներկայում 2 միավոր, իսկ 2010թ-ից առաջ՝ 4: Այս կետը որոշակիորեն խնդիրներ կարող է առաջացնել անվճար-վճարովի համակարգերի ռոտացիայի ժամանակ, այսինքն երբեմն շատ ավելի գիտելիքներ ունեցող ուսանողը կարող է մրցակցությունից դուրս մնալ բացակայությունների պատճառով:
Բոլոնյան համակարգը հնարավորություն է տալիս նաև որոշ դասընթացների սեփական ցանկությամբ մասնակցել մեկ այլ բուհում, սակայն Հայաստանում նման նախադեպեր չկան:
-Բուհերը դարձել են բաց բոլոր տարիքի մարդկանց համար, ովքեր ունեն սովորելու ցանկություն, ինձ համար սա բացասական երևույթ է, նշեց պարոն Ծատրյանը:
Բոլոնյան համակարգը նաև հնարավորություն է տվել ուսանողներին՝ ունենալու 25% ձայն ռեկտորի ընտրությունների և համալսարանի կառավարման ժամանակ: