Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն:

Նախագահի բնութագրմամբ՝ կենտրոնը հանդիսանում է Սփյուռքի կարեւորագույն մշակութային օջախներից մեկը, որտեղ բարձր մակարդակով ներկայացված է և հայ ժողովրդի, և ֆրանսահայ համայնքի պատմությունը:

Բակո Սահակյանն արժեւորել է կենտրոնի աշխատանքը` հայկական ինքնության պահպանման, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պատշաճ ներկայացման և հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման տեսանկյուններից: