«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը «ՙԺողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրել է, թե իբր իր եւ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի միջև հակասություն չկա, այլ ընդամենը աշխատանքային տարաձայնություններ են, որոնք միշտ էլ եղել են:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ մի կողմից Աղվան Հովսեփյանը «ներքին կարգով» ամեն ինչ անում է Գևորգ Կոստանյանի պաշտոնավարումը ՙհարամելու՚ համար, մյուս կողմից էլ Կոստանյանն է անվերջ «կսմիթում» նրան: ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելու օրվանից ակնարկում է, թե Հովսեփյանի ղեկավարած տարիներին դատախազությունը եղել է ամենակոռումպացված կառույցը, և ինքն անողոք պայքար է սկսել դրա դեմ:
Ա. Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ այս հարցի շուրջ զրուցելիս հայտնեց. «Ես որեւէ խնդիր չեմ տեսնում: ԶԼՄ-ներում առաջ քաշ-ված այդ հարցը ամբողջությամբ արհեստածին է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում