39 ամյա բորթուկալացի Լորա Վանեսա Նոնզ անունով մի կին աշխարհի բարձրագույն աշտարակից նետվել և ինքնասպան է եղել։

Նա ինքնասպան է եղել, երբ նա ձախողության է մատնվել էմիրեթցի մի հարուստի հետ սիրային հարաբերություններում։ 

Լորան առաջին անգամ Տուպայ է այցելել 2009-ին և սիրահարվել, ապա նա աշխատանք է ճարել և մնացել այնտեղ։ Երկար հարաբերություններից հետո նրանք բաժանվել են, ինչը վատ ազդեցություն է ունեցել Լորայի վրա և հանգել ինքնասպանության։

Տեղի կառավարական մարմինները ժխտել են այս լուրը, սակայն Լորայի մայրը որոնումներ է կատարել և բացահայտել իրողությունը։ Մայրը ցուցադրել է տեսաերիզը, որտեղ արձանագրվել էր ինքնասպանությունը  և խնդրել  է կառավարությունից ու աշտարակի տերերից, որ ընդունեն իրողությունը։

Մայրը ասում է. «Լորան շատ էր սիրում միջին արևելքցիներին, բայց նրա սերը իր կյանքին վերջ տվեց»։