Անդրեն, ով առաջինն էր , որ Հայսատանը ներկայացրեց «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում, իր շատ օրիգինալ և հետաքրքիր կոչն է ուղղել Եվրոպային՝ օգտագործելով նախորդ տարիների մասնակիցների երգերի բառերը: Ահա, թե ինչ է ստացվել արդյունքում. «Հարգելի՛ Եվրոպա «ջան», այս տարի «ծիրանի կորիզի» մեր երկիրը ներկայացնելու է «Առերեսվիր ստվերի հետ» երգը, որն ունի կարևոր հաղորդագրություն: Բայց «առանց Ձեր սիրո» և աջակցության մեք չենք կարող տարածել այն: Խնդրում եմ, «քելե- քելե» վերցրեք Ձեր հեռախոսները և «բում-բում» արեք Եվրատեսիլը Ձեր քվեներով: Եկեք ապացուցենք, որ այս «միայնակ մոլորակը» միայնակ չէ իրականում, քանի դեռ այստեղ ապրող մարդիկ միավորված են սիրով, աջակցում են իրար և լցված ջերմությամբ միմյանց նկատմամբ: Լսե՛ք մեր երգը, «ամեն անգամ, երբ կարիքն ունեք» և պարզապես «մի՛ ժխտեք», որ արժե քվեարկել 2-րդ համարի տակ հանդես եկող մասնակիցներին: Առա՛ջ Հայաստան»:

Անդրե