Հայաստանի թիվ մեկ շախմատիստ Լևոն Արոնյանը Լոնդոնում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի վերջին տուրում սպիտակներով պարտության մատնեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին ու վաստակած 8 մավորով, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի 3-րդ տեղը: Հիշեցնենք, որ Արոնայնն առաջին շրջանում էլ էր վստահ հաղթանակ տոնել Ռաջաբովի նկատմամբ:
Վերջին տուրի կենտրոնական պարտիաները դեռ շաունակվում են: Մագնուս Կարլսեն – Պյոտր Սվիդլեր մրցավեճում հավասար դիրք է, Վլադիմիր Կրամնիկն այնքան էլ լավ դիրքում չէ Վասիլի Իվանչուկի հետ պարտիայում: Հիշեցնենք, որ չեմպիոնության համար պայքարում են Կարլսենն ու Կրամնիկը, ովքեր 8.5-ական միավոր ունեն:
Բորիս Գելֆանդն ու Ալեքսանդր Գրիշչուկը 27-ական քայլ հետո համաձայնեցի կիսել միավորը: Գելֆանդն ու Գրիշչուկը մրցաշարն ավարտեցին 6.5-ական միավորով, իսկ Ռաջաբովը 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
sportarmenia.com