Մայիսի 18-ին ոստիկանության Հրազդանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մայիսի 14-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Քաղսի գյուղի մշակույթի ակումբի մոտ 1985 թ. ծնված Արգամ Մ.-ն վիճաբանել է 1986 թ. ծնված Կամո Պ.-ի հետ և ձեռքով երկու անգամ հարվածել դեմքին` պատճառելով վնասվածք:

Կամո Պ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն: