Երեկ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացավ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի մասնակիցները փայլուն ելույթ ունեցան և ուղեգիր ստացան եզրափակիչ փուլ:
Մրցույթը ուշագրավ է եղել ևս մեկ հանգամանքի շնորհիվ. Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինան բեմ է դուրս եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական խորհրդանիշով՝ անմոռուկով:
Նշենք նաև, որ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին: