ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչության իրականացրած ստուգումների արդյունքում «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ում, որն ավելի հայտնի է «Դիլիջան Ռեզորթ» անունով, հայտնաբերվել են մի շարք խախտումներ: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Իջևանի ՏՀՏ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան`18 միլիոն 390 հազար 763 դրամ գանձելու պահանջով: Իսկ «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ն էլ հակընդդեմ հայցով պահանջել է չեղյալ համարել Իջևանի ՏՀՏ-ի կողմից 201 Յթ. հունվարի 9-ին կազմված թիվ 1008042 ստուգման ակտի «Շահութահարկ» բաժնի 1-ին կետը և «Ավելացված արժեքի հարկ» բաժնի 1-ին և 4-րդ պարբերությունները: Թերթը տեղեկացնում է, որ Դիլիջան քաղաքի Գետափնյա 66 հասցեում գործող «Դիլիջան Ռեզորթ» առողջարան-հյուրանոցը քաղաքի ամենաշքեղ հանգստյան օբյեկտներից է, որը պատկանում է Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) ընտանիքին: Աժ պատգամավորը, սակայն, երեկ հրաժարվել է «Ժողովուրդ»-ի հետ զրուցել այս թեմայով. «Ես ոչ մի հարցի չեմ պատասխանում»:
Խախտումներ՝ Դերժավայի Արկադիի օբյեկտում


