Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների երեկ ժամը 14:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ մի կնոջ պայուսակից անհայտ անձը գողություն է կատարել: Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանին: Վերջինն էլ թերթի հետ զրույցում հաստատել է այդ լուրը, ըստ որի` 55-ամյա մի կին դիմել է Կենտրոնի Ոստիկանություն և հետաքրքրվել, թե Սուրբ Սարգիս եկեղեցում տեսախցիկներ կան պարզելու համար, թե ով է գողացել իր դրամապանակը: Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ եկեղեցում տեսախցիկներ չկան: Արմեն Մալխասյանն ասել է, որ կինը հրաժարվել է հաղորդագրություն թողնել, ասելով, որ ոչ մի բան չի ասելու և թողել գնացել է: Նաև նշեց, որ այնուամենայնիվ ոստիկանությունը ստուգելու է գողություն իրականում եղել է, թե ոչ:
Գողություն՝ պատարագի ժամանակ


