Մոտ կես ժամ առաջ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:Նախնական տեղեկություններով` համայնքապետին սպանել են: Այս պահին ոչ ոքի չեն թույլատրում մոտենալ դիակին, սպասում են ոստիկանությանը: Այս մասին գրում է «Երկիրը»:
Հրաչ Մուրադյանը եղել է ազատամարտիկ, ակտիվ մասնակցություն ունեցել Արցախի ազատագրման համար մղվող մարտերին, երկար տարիներ ղեկավարում էր Պռոշյան համայնքը:
Գյուղապետի մահվան մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:


