Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսի 10-ին, ժամը 13-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, շարքային, 1973 թ. ծնված Արմեն Սամվելի Գյոզալյանը: Նա հրազենային վիրավորում է ստացել Բերքաբեր գյուղի սահմանագոտում:
YerevanNews.am-ը կապ հաստատեց անձամբ Արմեն Գյոզալյանի հետ՝ պարզելու համար վերջինիս առողջական վիճակը: «Դեռ հիվանդանոցում եմ, կրկին պետք է հետազոտվեմ, վերքերը պետք է լավանան, նոր վիրահատվեմ, որպեսզի անելի լուրջ խնդիրներ չառաջանան, արյունահոսությունս դադարել է, ուսս, ամբողջ թևս գիպսի մեջ է, մոտավոր մեկ շաբաթից նոր կվիրահատեն»:
Արմենը նաև վերհիշեց դեպքը՝ ասելով, որ դիրքերում էր, կրակոցն անսպասելի էր, մինչ այդ չէր հնչել կրակոց, միանգամից կրակել էին իր ուղղությամբ:
YerevanNews.am-ը շուտափույտ առողջություն է մաղթում Արմենին: