Նախկին պատգամավոր Զորիկ Զոհրաբյանը մոտ մեկ ամիս առաջ անդամագրվել է ԲՀԿ-ին: Սակայն, պարզվում է` նա այս պատճառով հայտնվել է ռազբորկաների մեջ, հատկապես՝ Արաբկիրի հեղինակությունների հետ: Երեկ «Հրապարակը» տեղեկություն է ստացել, որ օրեր առաջ նրան Արաբկիրի հանցավոր հեղինակությունները «նեղել» են` համարելով, որ նա դավաճանություն է արել: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, անգամ բանը ծեծկռտուքի է հասել: Թերթը նշում է, որ վերջինս կարկառուն ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հովանավորյալն էր համարվում, նրա ջանքերով էլ մտել էր խորհրդարան, թեև ՀՀԿ անդամ չէր: Իսկ Գագիկ Ծառուկյանի և Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները, հայտնի է` վաղուց ի վեր լարված են: