«Մենք հայ ենք, ազգի պառակտման խնդիրը բոլորինս է: Մենք հիմա տանում ենք տարբեր աշխատանքներ այդ պառակտումը կանխելու համար, սակայն հանդիպում ենք ոստիկանության ընդդիմությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը:
Հանդիպման քննարկման թեման էր Եհովայի վկաների դեմ տարվող պայքարը, ինչի հետևանքով ՀՀ Ոստիկանության Արաբկիր բաժնում հարուցված է քրեական գործ:
Ռոբերտ Ահարոնյանի խոսքով, իրեն երկու անգամ բերման են ենթարկել ոստիկանություն, սակայն չի ներկայացել և ապագայում էլ չի ներկայնալու: Դրա հետ մեկտեղ երկու անգամ տուգանք է վճարել՝ 30.000-ական դրամ՝ աղանդավորների աշխատանքները կանխելու համար:
«Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանի խոսքով. «Եթե մեր պետությունը հետևում է ռուսական կամ եվրոպական կողմին, ապա պետք է ամբողջությամբ հետևի: Մենք, երբ հանդես ենք գալիս ընդդեմ աղանդների, թշնամանք չենք տածում դեպի նրանց, մեր պայքարը այլ է, որ պահպանվի հայ ազգի հավատը՝ Հայ առաքելական եկեղեցին»:
«Հայ- Ռուսական միավորում իրավապաշտպան» ՀԿ-ի խորհրդի նախագահ Տիգրան Էմիրյանի հավաստմամբ. «Այժմ ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել և նախատեսում է երկու տարի ազատազրկում: Սակայն ոչ ոք չի ներկայանալու ոստիկանություն, քանի որ մեր պայքարը արդար է, և չի խախտում ոչ մի օրենք Մենք ազատ արտահայտում ենք մեր կարծիքը»:
Yerevannews.am-ի այն հարցին, թե ինչու՞ են հենց իրենց գործունեությունն կանխում, և արդյոք եկեղեցին ոչ մի քայլ չի անում: Բանախոս Ռոբերտ Ահարոնյանը պատասխանեց. «Մեր գործունեությունն են կանխում, քանի որ մենք ենք կանխարգելիչ գործողություններ տանում: Եվ այդ գործողությունների շնորհիվ հասել ենք որոշակի հաջողությունների: Իսկ եկեղեցին դեռ չի միջամտում, քանի որ մենք՝ ինքներս, չենք զգուշացրել»: