Վերջերս Հայաստանի ակտիվ հասարակության շրջանակներում մեծ աղմուկ բարձրացրեց ԱԺ-ում տեղի ունեցած «տգեղ» միջադեպը երկու պատգամավորների միջև, որոնցից մեկը կին էր: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը իր հասցեին լսեց բավական վիրավորական արտահայտություններ գեներալ Սեյրան Սարոյանի կողմից:
Իսկ «բանավեճի» սկզբնապատճառը Սյունիքի բոլորիս հայտնի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էր, իսկ ավելի ճիշը նրա հասցեին Զարուհի Փոստանջյանի կողմից հնչեցված արտահայտությունները...արդյունքում բարկացավ գեներալ Սարոյանը:
«Նախ և առաջ, ընտրողները պետք է դատեն»,- այս առընչությամբ YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց նորաստեղծ «Ալյանս» կուսակցության առաջնորդ, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Խոսելով միջադեպի մեղավորների մասին նա նշեց նաև, որ այս հարցի առընչությամբ ինքն ունի իր դիրքորոշումը, սակայն ինքը չէ, որ պետք է մեղավորներ որոշի:
ԱԺ-ն, իհարկե քննորկումների, մասնագիտական բանավեճերի վայր է, սակայն ոչ նման վիճաբանությունների: Այսպիսի դեպքերը, առաջին հերթին, ցուցադրում են դրանք թույլատրողների սխալները: Այսինքն, մարդկանց, ովքեր թույլ են տվել նման միջադեպերի առկայությունը ԱԺ-ում, նշում է Տ. Ուրիխանյանը: