Այսօր Իշխանական շրջանակներում ամենաբուռն քննարկվող թեմաներից էր Լոռու մարզպետի հնարավոր պաշտոնանկությունը: Շրջանառվում են նաև խոսակցություններ, որ երեկ տեղի ունեցած համայնքների խոշորացման տեղական հանրաքվեներից հետո Արթուր Նալբանդյանի պաշտոնանկության հարցը արդեն վճռվել է: 

Նշենք, որ հանրաքվեից հետո ի տարբերություն Սյունիքի, Լոռիում այն բացարձակապես տապալվել է ու գրանցվել է անհաճո արդյունք:

Խոսվում է նաև, որ ՀՅԴ հետ հնարավոր համագործակցության շրջանակներում մարզպետի պաշտոնը բաժին կհասնի նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի որդուն՝ Սերգեյ Լոքյանին: