BBC-ն հաղորդում է, որ բրիտանացի 6 ամյա մի երեխա գերազանց արդյունքներով անցել է Microsot Office-ի քննությունը։
Microsot ընկերությունը մեծ սիրով հանձնել է վկայականը բրիտանացի Համզա Շահզատին և հայտնել որ նա եղել է ամենակրտսեր հաղթողը։
Համզան իր առաջին համակարգիչն ունեցել է 2 տարեկան հասակում։ Նա վաղուց ցուցաբերել է մեծ հետաքրքրություն տեխնիկական սարքերի հանդեպ։
Սակայն երբ նրա ապագայի մասին հարց են տվել, նա հայտնել է որ ուզում է դառնալ օդաչու։