«Ցամաքային տարածքները Հայաստանում, համեմատ նախկինի, ընդլայնվել են, դառնալով` 13.1%: Այժմ ունենք երեք արգելանոց, չոր ազգային պարկ: Կան շատ ծրագրեր դրանց պահպանմանն ուղղված. համագործակցում ենք նաև Բնապահպանության նախարարության հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Այսօր` Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում քննարկման թեման Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության ներկայիս վիճակն էր:
Ըստ Կարեն Մանվելյանի` Հայաստանում առկա կենսաբազմազանության առջև ծառացած խնդիրներն են` մի շարք վայրերի բարելավվումը, մարզերում կարգերի պակասությունը:
Բանախոսի խոսքով. «Նախատեսվում է Տաթևի, Դիլիջանի ազգային պարկերի ստեղծում: Հիմա զբաղված ենք «Էկոլոգիական միջանցքներ» ծրագրի իրականացմամբ, որի արդյունքում կլուծվեն մի շարք հիմնահարցեր»:
Yerevannews.am-ի, այն հարցին, թե կենդանատեսակների պակաս եղե՞լ է մինչ օրս, և որսագողությունը այժմ քանի՞ տոկոս է կազմում, բանախոսը պատասխանեց. «Համեմատելով վերջին 15-20 տարվա ցուցանիշները, կարող ենք ասել, որ որսագողությունը գնալով պակասում է: Հիմնական պատժամիջոցը գումարային տուգանքն է: Բայց ունենք կենդանատեսակներ, որ ոչնչացվել են, օրինակ ` դարի մուկը, ազնվացեղ եղջերուն»: