Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղեւորների հաշվառումից հետո օդանավակայանի մեկնման սրահից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Հակոբ Ա.-ն։

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մայիսի 15-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի եւ 178 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով: