Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «ՈւԵՖԱ»-ի նախագահ Միշել Պլատինի մեկօրյա ոչ պաշտոնական այցով Հայաստանում է, որի շրջանակներում Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում ճեպազրույց ունեցավ հայ լրագրողների հետ, ինչպես նաև շրջեց ֆուտբոլի ակադմեիայով և հետևեց հայ փոքրիկների մարզմանը:
- Ո՞րն էր Ձեր ոչ պաշտոնական այցի նպատակը: Եղել եք Էջմիածնում …
- Իհարկե, եթե չվերընտրվեի այսօր չէի գա: Շատ ուրախ եմ գտնվել այստեղ: Բուլղարիա գնալու ճանապարհին որոշեցի այցելել նաև Հայաստան, քանի որ վաղը տեղի է ունենալու մեր՝ մինչև 17 տարեկանների հավաքականի եզրափակիչը: Եվ քանի որ վաղուց չէի տեղել իմ ընկեր Ռուբենին, որոշեցի նաև նրան այցելել Հայաստանում: Մենք որևէ կոնկետ ծրագիր չունենք: Քանի որ շատ հաճախ ենք տեսնվում ՈւԵՖԱ-ի աշխատակիցներով Հայաստանում, ոչ մի խնդիր չունենք և ստացվում է որ, ընկերական այց է պարզապես:
- Եվրո-2016-ը նոր ձևաչափով է անցկացվելու: Որո՞նք են լինելու դրա առանձնահատկությունները և ի՞նչով է այն տարբերվելու:
- Մրցաշարը ավելի ընդլայնվում է, 24 թիմ է մասնսակցելու և այն քաղաքները, որոնք ընդունել են Եվրոն, ավելի շատ խաղեր կանցկացնեն և իհարկե 24 ավել թիմ կորակավորվի Եվրո-ի համար: Իմ կարծիքով մենք Եվրոպայում 24 լավ թիմ ունենք մրցաշարին մասնակցելու համար: Քանի որ թիմը ընդլայնվել է 24-ի, տեսնում ենք որ մրցակցությունն ավելի է շատացել: Նախկինում 16 թիմ էր մասնակցում և շատերը զգում էին, որ միգուցե չեն կարող որակավորվել, իսկ հիմա 24 թիմով շանսերն ավելի մեծ են: Դրանից եզրակացնում ենք, որ պետք է նաև մարզիչները վստահություն ունենան, այլապես կարող են իրենց գործը կորցնել:
- Պարո՛ն Պալտինի, Թուրինի «Յուվենտուս»-ը 12 տարվա ընդմիջումից հետո կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Ի՞նչ զգացողություններ ունեք, եթե հաշվի առնենք այն, որ կարող եք ՉԼ գավաթը Ձեր հարազատ թիմին հանձնել:
- Դժվար է պատասխանել այս հարցին: Երևի՝ կցանկանայի ասել, որ հուսով եմ՝ մրցավարը չի սխալվի Յուվենտուսի, որպեսզի հետո բոլորը չասեն, թե դա իմ մեղավորությունն էր: Ես հույսով եմ, որ կհաղթի լավագույնը:
- Ի՞նչ զարգացվածության մակարդակի վրա է գտնվում ֆուտբոլը Հայաստանում:
- Մենք ՈՒԵՖԱ-ում ունենք աշխատակից, ով անընդմեջ գալիս է Հայաստան ֆուտբոլը զարգացնելու համար: Եվ ես հիմա շատ մեծ ներդրում եմ կատարում, որպեսզի Եվրոպայում մենք շատ տաղանդներ ունենանք: Մենք փորձում ենք մեծ ջանքեր գործադրել, որպեսզի Արևելյան Եվրոպայում տաղանդավոր ֆուտբոլիստները կարողանան աճել: Արդեն երկու տարի՝ մենք ինտենսիվ կերպով փորձում ենք զարգացնել տարբեր երկրների փոքրիկ ֆուտբոլիստներին: