Ջութակահար Արտյոմ Այրումյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում առաջնեկի լուսանկարը, վերնագրելով այն` «Ծնվեց Իմ Արեգը․․.»:

Այս առիթով YerevanNews.am-ը կապ հաստատեց ջութակահարի հետ և շնորհավորանքներ հղեց։ Արտյոմը մեզ հայտնեց, որ շատ երջանիկ է և կցանկանար, որպեսզի ամեն հայ ընտանիք զգար զավակ ունենալու քաղցրությունը։

Իսկ մեր հարցին, թե ինչով կուրախացնի Արտյոմ Այրումյանը երաժաշտասերներին, նա պատասխանեց, որ շուտով կներկայացնի իր նոր աշխատանքը։

Շնորհավորում ենք տաղանդավոր ջութակահարին այս առիթով և մաղթում ենք բալիկին քաջ առողջություն և անհոգ մանկություն։