Ապրիլի 1-ի գիշերը Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքի Ինժեներական փողոցում գտնվող հանրային սննդի կետերից մեկի տնտեսական շինությունում հայտնաբերվել է 54-ամյա շեֆ խոհարարի կացնահարված մարմինը:

Սպանության մեջ կասկածվել է այդ սննդի կետում սպանվածի մոտ խոհարարական պրակտիկա անցնող նույն քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդը, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության պաշտոնական կայքը:

Հարցաքննության ժամանակ կասկածյալը պարզաբանել է, որ զոհվածն իր ուսուցիչն էր, բայց իրենց մեջ ձևավորվել էին անհանդուրժողական հարաբերություններ: Սրա հետևանքը եղել է այն, որ երիտասարդը, երբ իր ղեկավարին տեսել է քնած, վերցրել է միս կտրատելու կացինը ու զոհին հասցրել մի քանի հարված: Ստացած ծանր վնասվածքներից շեֆ խոհարարը տեղում մահացել է,-գրում է Փաստինֆոն:

Ձերբակալվածի նկատմամբ ՌԴ Եկատերինբուրգի Չկալովի շրջանի Քննչական կոմիտեի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ-ի քր. օրենսգրքի «սպանություն» հոդվածի հատկանիշներով: Որոշվում է կասկածյալի խափանման միջոցի հարցը: