«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի համար Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» դաշինքի ցուցակում հայտնվելը զարմացրել է հենց իրեն, այն էլ ցուցակի 3-րդ պատվավոր տեղը զբաղեցնելը։

«Այս ցուցակում հայտնվելն ինձ համար էլ էր սյուրպրիզ»,­ասաց հեռուստաընկերության տնօրենն ու հավելեց, որ միևնույն ժամանակ դա իրեն վախեցնում  և պարտավորեցնում է:

Նա ավագանու ընտրությունների արդյունքում ցածր ձայներ ստանալու դեպքում  մանդատների վայր դնելու մասին վաղաժամ է համարում խոսելը:

 Սակայն,  երբ դառնա ավագանու անդամ առաջին 3 քայլերը, որ անելու է դերանցից առաջինը Երևանի բնապահպանական խնդիրներն են՝ վերականգնելու կանաչ տարածքները։ Երկրորդը՝ զբաղվելու է քաղաքաշինության առկա խնդիրներով: Իսկ վերջում «Ա1+» հեռուստաընկերության  տնօրենը  կզբաղվի Երևանում, ըստ իր գնահատականի բավականին շատ խանութների խնդիրներով: Նա ամեն ինչ անելու է, որ պակասեն մեծ սուպերմարկետները, որոնք թույլ չեն տալից, որ զարգանա միջին և  փոքր բիզնեսը։