Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցական տարիների ամենագեղեցիկ և սպասված տոնի՝ Վերջին զանգի կապակցությամբ: Դպրոցական զանգի վերջին ղողանջներն ազդարարում են մուտք դեպի նոր կյանք, նոր աշխարհ:
Յուրաքանչյուրիդ համար այս օրը նոր կյանքի և նոր ուղու սկիզբ է՝ լի սպասումներով, նպատակներով և դրանք իրականացնելու մեծ ձգտումով:
Կյանքի այս նոր փուլում ձեզ կանաչ ճանապարհ և անամպ երկինք եմ մաղթում, թող գեղեցիկն ու բարին ձեզ ուղեկից լինեն, եղեք եռանդուն և վճռական և հասեք ձեր առջև դրված նպատակների իրականացմանը:
Դպրոցական ուսումնառությունից հետո մեկ այլ կարևոր և անչափ հետաքրքիր ժամանակաշրջան է սկսվում՝ ուսանողական կյանքը:
Լավ սովորեք, դարձեք բանիմաց մասնագետներ և ձեր գիտելիքներով և երիտասարդական եռանդով զարգացրեք և շենացրեք Հայաստանը:
Շնորհավո՜ր Վերջին զանգ
Վահե Էնֆիաջյան