Մարդիկ հաճախ շատ փակ և կաշկանդված են լինում: Հասարակական տրանսպորտում ինչ-որ մեկի հետ խոսելը մեծ խնդիր է մեզանից շատերի համար: Սակայն մեր այս տեսանյութի հերոսը կոտրում  է կարծրատիպերը: Նա գիտակցում է, որ կյանքը կարճ է, և պետք է վայելել ամեն րոպեն ու վայրկյանը: Մտնելով գնացք՝ նա միանգամից փոխեց բոլոր ուղևորների տրամադրությունը և դարձրեց նրանց մի փոքր ավելի երջանիկ: