Մայիսի 23-ին, ժամը 17-ին տեղի կունենա իրազեկման ավտոերթ: Ավտոերթի նպատակն է քաղաքացիներին իրազեկել մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ տեղի ունեցող մեծ երթի մասին:
Ավտոերթը կմեկնարկի «Հրազդան» մարզադաշտի հարակից ավտոկայանատեղիից: Ավտոերթի երթուղին է՝ Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի պողոտա- Ամիրյան-Մաշտոց-Բաղրամյան- Կոմիտաս-Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց- Գայի պողոտա-Հեռուստաաշտարակից դեպի Էրեբունի- Արցախի պողոտա-Վստրեչից դեպի Հայրենիք-Գարեգին Նժդեհի հրապարակ-Բագրատունյաց- Մալաթիա- Լենիգրադյան- Հալաբյան- Դավթաշեն։
«Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման» նախաձեռնող խմբի անդամները առաջարկում են նաև իբրև բողոք՝ մայիսի 25- ին երկու ժամով անջատել էլեկտրական սարքերը․ «Երկու ժամ եթե անջատենք հոսանքը, նույն ՀԷՑ-ը բավականին վնասներ կկրի: Դա պայքարի ձև որպես»: