Բորիս Բերեզովսկու նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իրոք գոյություն ունի, սակայն այն հրապարակման ենթակա չէ: Այս մասին հայտնել է նախագահական վարչության ղեկավար Սերգեյ Իվանովը: Գրում է Интерфакс-ը:

«Ես նամակը չեմ տեսել, ոչ էլ կարդացել եմ, բայց 100 տոկոսով գիտեմ, որ այն գոյություն ունի: Այն Ռուսաստան է բերել  ռուս քաղաքացիներից մեկը մի քանի ամիս առաջ»,- ասել է Իվանովը:

Բացի այդ նա նշեց, որ «անձնական նամակները որպես կանոն չեն հրապարակվում»: