Հունիսի 7-ին Ալավերդիում տեղի կունենան քաղաքապետի հերթական ընտրությունները:
Որքան էլ որ զարմանալի է, ՀՀԿ-ական ներկայիս քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն իր թեկնածությունը չի առաջադրել, նրա փոխարեն ՀՀԿ-ն նոր կադր ունի` Կարեն Փարեմուզյանը, ով անկուսակցական է և ինչպես պնդում են տեղի բնակիչները՝ չափից դուրս ջերմ եւ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ:
Ի դեպ, ասում են, թե նրանց ջրերը սկսել են հոսել մի առվով, երբ վերջիններս հիմք են դրել մեկ ընդհանուր` ջերմոցների բիզնեսներին, որտեղ աճեցվում են բացառապես լոլիկ եւ վարունգ:
Ըստ քաղաքական կուլիսներում պտտվող տեղեկությունների՝ Փարեմուզյանն իր թեկնածությունն առաջադրել է մարզպետի հրամանով: Ասում են, թե Արթուր Նալբանդյանը մեկ անգամ չէ, որ թեկնածուին փրկել է տարատեսակ սկանդալային եւ սենսացիոն պատմություններից, խոսքը գնում է մասնավորապես «Վալեքս գրուպ» ընկերությանը հասցրված ֆինանսական խոշոր վնասներ մասին:
Ալավերդու մի շարք բնակիչներ պատմել են «Վալեքս գրուպում» նրա գործունեության որոշ մանրամասների մասին: Մասնավորապես խոսք է գնում ընկերությանը ֆինանսական խոշոր վնասներ հասցնելու մասին և նա այս գործից գլուխն ազատել է բացառապես իր մտերիմ մարզպետի ջանքերի շնորհիվ:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում: