Իսկ ով է ասել, որ միայն գեղեցիկ արտաքին ունենալը բավարար է տղամարդուն գրավելու կամ դուր գալու համար: Կինը կարող է ունենալ չքնաղ արտաքին, բայց ունենա նաև սխալ պահվածք, որն էլ հանդիսանա տղամարդու հիասթափության պատճառը: Արտաքնապես գեղեցիկ աղջիկներին երբեմն թվում է, թե ուր որ է աշխարհը ծնկի կգա իր առջև: Եվ որ ինքն ամենակարողն է ու ամենաուժեղը:

Եվ նրանք անակնկալի են գալիս, երբ անկողնում պարտվում են տղամարդու առջև՝ ամբողջովին չգրավելով նրանց:

Այսպիսով` տղամարդկանց կողմից գրեթե չեն սիրվում անկողնում հետևյալ կանայք.

1.Երբ նա անընդմեջ դժգոհ է սեփական մարմնից ու թերագնահատում է իր բարեմասնությունները:

2.Ամբողջ օրը մտահոգված է միայն կողակցի ֆինանսական վիճակով:

3. Լավ չգիտի տղամարդու մարմինը:

4. Իր ողջ բարդույթներն ու չիմացությունը բարդում է տղամարդու վրա: 

5.Չափազանց շատ է խոսում անկողնում: 

6Ամենից շատ իր արտաքին տեսքն է հետաքրքրում: