«Ֆակտոր Ա» երաժշտական մրցույթի ժյուրիի անդամ Ալլա Պուգաչովան սենսացիոն նորություն է բացահայտել: Նա տեղեկացրել է, որ փոփ թագավոր Ֆիլիպ Կիրկորովը երրորդ անգամ հայր է դառնալու: Ֆիլիպը կրկին դիմել է սուրոգատ մոր օգնությանը:Գրում է  EuroSmi:

Ամենայն հավանականությամբ այդ մասին Ալլա Պուգաչովան իմացել է հենց Ֆիլիպ Կիրկորովից, երբ նրանք միասին մասնակցել են Պուգաչովայի թոռնիկի` Կլավայի, ծնունդին: Ընդ որում, երգչուհին նշել է, որ աղջիկ է ծնվելու:

Շատերը Ֆիլիպի արարքը նորմալ են գնահատում, սակայն ընտանեկան հոգեբան Անետա Օրլովան կարծում է, որ Ֆիլիպը գիտակցաբար իր երեխաներին զրկում է մայրական ջերմությունից, ինչի պատճառը վախն է: Նա վախենում է, որ կանայք շանտաժի կենթարկի նրան, իսկ քանի որ Ֆիլիպի կյանքում երեխաները մեծ արժեք ունեն, նա չի ցանկանում կիսել նրանց ինչ-որ մեկի հետ: