Կանադական Տորոնտոյի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով փոստով 5 կգ թմրանյութ է ուղարկել: Հայտնում է Lenta-ն:
Թմրանյութերի նման չափաբաժինը 550 հազար կանադական դոլար արժե:
Թմրանյութերով փաթեթները, որոնց վրա փակցված են եղել Դավթի աստղի պատկերով նամականիշներ, հերմետիկորեն փակված են եղել և թաքցվել են պղպեղների տուփերի մեջ: Տեղի ոստիկանության խոսքով՝ դա արվել է միտումնավոր, քանի որ ակնկալվում էր, որ պղպեղի հոտը շներին կխանգարեր գտնել թմրանյութը: Ծանրոցը կասկածներ էր առաջացրել փոստի աշխատակցի մոտ, և նա ոստիկանություն էր կանչել։ Չարագործին հաջողվել էր բռնել այն ժամանակ, երբ նա փորձել էր փոստով ևս մեկ ծանրոց ուղարկել։
Տղամարդը կալանավորվել է։