ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը պատասխանել է ԱԺ ՀՀԿ ական պատգամավոր Կարեն Ավագյանին: 

Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.

«ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը հավանաբար վաղուց չի եղել Աբովյան քաղաքում ու պատկերացում չունի քաղաքի իրական վիճակի մասին, որը, չնայած անհամեմատ փոքր քաղաք լինելու ու փոքր բյուջե ունենալու փաստին բազմաթիվ չափանիշներով գերազանցում է նույնիսկ մայրաքաղաք Երևանին, որը չի սահմանափակվում միայն փոքր Կենտրոնով։
Ի դեպ, եթե ԲՀԿ-ն ղեկավարել է Աբովյանը, բայց ակտիվ գործունեություն է ծավալել ողջ հանրապետությունում, լուծել բազմաթիվ խնդիրներ թե Երևանում, թե Աբովյանում, թե փոքր քաղաքներում ու սահմանամերձ գյուղերում, ապա նույնը չի կարելի ասել ՀՀԿ-ի մասին, որի տարբեր ներկայացուցիչներ որքան էլ փորձեն սևը սպիտակի տեղ մատուցել հասարակությանը, ապա միևնույնն է, արդյունքը լինելու է գորշությունը։ 
Հ.Գ. ԲՀԿ-ի գործունեությունը քննադատելուց ավելի արդյունավետ կլինի, եթե ներկայացնեք Ձեր կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները»։

Հիշեցնենք, որ ՀՀԿ Երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանն անդարդառնալով Երևանի և Աբովյանի համեմատությանը  գրել էր.«Ունենալով այստեղ իշխանական, ֆինանսական բոլոր ռեսուրսներն ու լծակները՝ նրանք կարող էին Աբովյանը դարձնել իրենց երազանքների քաղաքը։ Սակայն Աբովյանը՝ իր բոլոր ենթակառուցվածքներով հանդերձ, շատ հեռու է Երևանի հետ համեմատվելուց։»