Այսօր անդրադառնում ենք ամառային եղանակի գլխավոր թերություններից մեկին՝ մոծակների առկայությանը: Տեսանյութի հերոսն առաջարկում է մոծակների դեմ պայքարի արդյունավետ միջոց: Դրա համար Ձեզ անհրաժեշտ կլինի՝

1 պլաստմասե շիշ

շաքարավազ

սոդա

տաք ջուր

Շիշն անհրաժեշտ է կտրել, այնպես, ինչպես ցուցադրվում է տեսանյութում: Այնուհետև ավելացնել ջուրը, սոդան, շաքարավազը: Ստացված զանգվածն արտադրում  է ածխաթթու գազ, ինչը գրավում է մոծակներին, և նրանք ընկնում են ջրի մեջ: