Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Էյֆելյան աշտարակը երեկ ամբողջ օրը փակ է եղել։
Աշտարակի աշխատակազմը բողոք է ներկայացրել կառավարությանը և խնդրել ավելացնել ոստիկանների քանակը աշտարակի շրջակայքում, քանի որ վերջերս նրանք նկատել են ավազակների ներկայությունը ոչ միայն աշտարակի շրջակայքում, այլ նաև ներսում։
Նմանատիպ մի դեպք է պատահել ևս 2 տարի առաջ, Լուվրի թանգարանում, որտեղ նկատվել է գողերի զբոսաշրջիկներից գողություն անելը, այդ ամենի հետևանքում մի օր փակվել է Լուվրը և հարցը կարգավորվել է։