ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում շունը հարձակվել է 11-ամյա երեխայի վրա, կծել երեխայի մատը և կուլ տվել: Գրում է Miami Herald-ը:
Տեսնելով երեխային այդ վիճակում` հայրը սպանել է շանը, ստամոքսից հանել երեխայի մատը և ուղղաթիռով ուղարկել Սուրբ Պետերբուրգի հիվանդանոց: Սակայն բժիշկները հայտնել են, որ մատը շատ է վնասված և հնարավոր չի կարել: