Մայիսի 22-ին, ժամը 18.25-ին, Վարդենիսի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի փափուկ հյուսվածքների կտրած ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Համլետ Կ.-ն:
Վերջինս մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Վարդենիսի Չարենցի փողոցում՝ մետաղյա թիթեղի վրա ընկնելու հետևանքով:
Ոստիկանությա ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 23-ին, ժամը 02.30-ին, 1993 թ. ծնված Անուշ Ս.-ն ներկայացել է բաժին և խոստովանական բացատրություն տվել, որ մայիսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, բնակարանում, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է Համլետ Կ.-ի կրծքավանդակին:
Անուշ Ս.-ն ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: