Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործով նախաքննությունը դադարեցվել է: Ինչպես տեղեկանում ենք Интерфакс-ից՝ Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը ասել է, Հայրապետյանին տեղեկացվել է Բաշկիրիայի նախկին սենատոր, «Բաշնեֆթի» նախկին ինժեներ Իգոր Իզմեստևի նկատմամբ խարդախության հարցով քրեական գործի նախաքննության ավարտի մասին:
Գործարարը ձերբակալվել էր 2014-ի հուլիսին:
Նշենք նաև, որ Մոսկվայի քաղաքային դատարանը «Բաշնեֆտ» էներգետիկ ընկերության բաժնետոմսերի վաճառքի ընթացքում փողերի լվացման և յուրացման գործով անցնող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին տնային կալանքի տակ է թողել մինչև ապրիլի 15-ը: