Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնի որդու՝ Տալաթ Մամնունի դեմ մահափորձ է իրականացվել. հայտնել է ТАСС-ը:
Նախագահի որդու և նրան ուղեկցողների մեքենաների մոտակայքում իրականացված պայթյունի արդյունքում 3 մարդ է զոհվել, ևս 13-ը վիրավորվել են: Պակիստանի նախագահի որդին միջադեպի արդյունքում չի տուժել: