Այսօր ՀՀ խորհրդարանում ընթանում են Հայաստանի 2014թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը: Դրա մակրոտնտեսական մասում մասնավորապես ասվում է, Հայաստանում 2014թ. գործազրկության մակարդակը աճել է 1.4 տոկոսային կետով՝ կազմելով 17.6 տոկոս։
Համաձայն մյուս տվյալների՝ 2014թ. միջին աշխատավարձը աճել է 8.3 տոկոսով ու կազմել 171.3 հազար դրամ։ Ընդ որում՝ պետական հատվածի աշխատավարձը աճել է 9.0 տոկոսով, իսկ մասնավորում՝ 7.3 տոկոսով և կազմել է 151.5 հազար ու 199.1 հազար դրամ համապատասխանաբար։ Իրական աշխատավարձը (սղաճը հաշվարկած) աճել է 5.1 տոկոսով։