Ոչ մի երկրում կրթական ոլորտի խնդիրներ չեն լուծվում միայն պետբյուջեի ֆինասավորումով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով դպրոցներում դրամահավաքությանը: «Դպրոցական դրամահավաքը արտոնված է: Եթե կա ծնողական կոմիտե, և այնտեղ ծնղները չեն կարողանում լեզու գտնել, ներեցեք, բայց այդ խնդիրը լուծողը նախարարությունը չէ: Մենք չենք կարող մտնել ամեն դասարան: Մենք մի ծայրահեղությունից գնում ենք մեկ ուրիշը: Ծայրահեղություն էր, երբ մենք արգելեցինք դրամահավաքը»:
Ոչ մի երկրում կրթական ոլորտի խնդիրներ չեն լուծվում միայն պետբյուջեի ֆինասավորումով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով դպրոցներում դրամահավաքությանը: «Դպրոցական դրամահավաքը արտոնված է: Եթե կա ծնողական կոմիտե, և այնտեղ ծնղները չեն կարողանում լեզու գտնել, ներեցեք, բայց այդ խնդիրը լուծողը նախարարությունը չէ: Մենք չենք կարող մտնել ամեն դասարան: Մենք մի ծայրահեղությունից գնում ենք մեկ ուրիշը: Ծայրահեղություն էր, երբ մենք արգելեցինք դրամահավաքը:
Ինչո՞ւ եք այլընտրանքը տեսնում միայն դիվանագիտական աշխատանքում. այս հարցով պատասխանեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իրեն ուղղված հարցին, թե չի հոգնե՞լ նախարար լինելուց և չի ցանկանո՞ւմ ամբողջությամբ անցնել դիվանագիտական աշխատանքի։
Նա որպես պատասխան օրինակ բերեց Մարգարետ Թեթչերի պատասխանը նույն հարցին, սակայն կոչ արեց զուգահեռներ չանցկացնել իրենց միջև:
Նշենք, որ նմանատիպ հարցին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ «Երկաթե տիկինը» պատասխանել է. «Ես հրաժարական կտամ իմ աշխատանքից, երբ հոգնեմ, բայց քանի որ Անգլիան իմ կարիքն ունի, ես երբեք չեմ հոգնի»: