Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում մայիսի 23-ին, ժամը 17.30-ին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1982 թ. ծնված Արտուշ Մ.-ն, 1971 թ. ծնված Աշոտ Ղ.-ն, 1979 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն և հայտնել , որ Գեղաշեն գյուղի սարատեղիում քամու պատճառով վիլիսը շրջվել է` ինչի հետևանքով ստացել են վնասվածքները:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 23-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գեղաշեն գյուղի տարածքում գտնվող «Բեզաքլու» կոչվող սարատեղիում ուժեղ պտտահողմ է սկսվել, որի ընթացքում Աշոտ Ղ.-ն, Անդրանիկ Ս.-ն և Արտուշ Մ.-ն նստել են վերջինիս պատկանող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, սակայն պտտահողմը շրջել է ավտոմեքենան, որի պատճառով ստացել են մարմնական վնասվածքները:

Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն: