«Մենք պատրաստվում ենք այս հարցով մտահոգ բոլոր շահագրգիռ ուժերի հետ համագործակցել»,- այսպիսի կոչով են ՀՅԴ անդամ Մեսրոպ Եսայանը հայտնեց, որհետագայում նախատեսում են մասշտաբները ավելի ընդլայնել։
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ էլերկտրաէներգիայի սակագնի թանկացման:
Մասնակիցները Կառավարությանը ներկայացրեցին իրենց նամակ-պահանջագիրը, ապա երթով շարժվեցին դեպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և այնտեղ ևս ներկայացրեցին այն:
Կոչը ուղղված էր բոլորին՝ դուրս գալ իրենց բնակարաններից և միանալ պայքարին, քանի որ սա բոլորի խնդիրն և արդյունքը զգալու են բոլորը։
Հայաստանի էլեկտրական ցանցերը թույլ է տալիս ապօրինություններ, չարաշահումներ։Եվ, եթե նույնիսկ թանկացման 0,01 տոկոսը պայմանավորված է ՀԷՑ-ի ղեկավարների անփույթ աշխատանքով, ապա իրենք չեն պատրաստվում այդ թանկացման համար վճարել։
«Ինչի մասին խոսել է նաև էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը՝ շեշտելով, որ համակարգում կան գողության դեպքեր: Եթե համակարգում կան գողության դեպքեր, մեր կարծիքով ճիշտ կլինի, որ մինչև հոսանքի թանկացումը կառավարությունն իր համապատասխան մարմինների միջոցով ուսումնասիրի գողության դեպքերը, որից հետո նոր որոշեն թանկացնե՞լ, թե՞ ոչ»,- ասաց նա։
Կառավարությանը տվել են 3-4 աշխատանքային օր՝ ուսումնասիրելու և պատասխան ներկայացնելու, իսկ իրենց պահանջին ականջալուր չլինելու՝ դեպքում, հանրային ճնշում են իրականացնելու, որն իրենից ենթադրելու է փողոցներում պայքար։