Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելու հարցում պետք է զգույշ լինել։ Այս մասին մայիսի 25-ին Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

Ստուգումները չեն սահմանափակվում միայն ֆինանսական հաշիվներով։ «Ամեն տեսակի ստուգումներ կան։ Այնպես չէ, որ միայն հաշվետվությունը ստուգեցին ու վերջ։ Մենք արդյունքները կներկայացնենք վարչապետին, հետո դրանք կհրապարակվեն։ Շտապել պետք չէ»,- հայտարարեց Խաչատրյանը։