Գերմանիայում բնակվող ադրբեջանի բլոգեր Հաբիբ Մունթեզիրը, ով հանդիսանում է հիմնական տեղեկատվության աղբյուր, ադրբեջանական բանակում տիրող իրավիճակի մասին, փոխանցում է Voskanapat.info-ն։

Մայիսի 22-ին, Բաքվում տեղակայված, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության զորամասերից մեկի զինծառայող Բաբաշով Թափդիգ Ալիզաման օղլուն, ծնված 1990 թ․, ընկել է չորրորդ հարկից nւ մահացել։

Ադրբեջանական լրատվամիջոցները արդեն հաստատել է այս տեղեկությունը: Սակայն, սպանվածի հարազատները չեն հավատում, քանի, որ զինծառայողի դաստակների վրա առկա են եղել պարանի հետքեր։

Բացի այդ, հայտնի է դարձել, որ լեյտենանտ Թուրալ Ահլիմանլի Յաշար օղլուն, ծնված1991 թ., զորակոչված Բալաքյանի մարզից, դեռ հունվարի 28-ին մահացել է համածառայակից Օրհան Գուլուզադեի հետ ավտովթարից։

Նշենք, որ զինծառայող Բաբաշովը և լեյտենանտ Ահլիմանլին, համապատասխանաբար, 105-րդ և 106-րդ կորուստներն են ասքերների շարքերում։